Լուրեր են տարածվել, որ Կարա Դելևինի նախկին ընկերուհի Էշլի Բենսոնը նշանադրվել է ռեփեր G-Eazy-ի հետ 

Այս տարվա գարնանը 28-ամյա մոդել Կարա Դելևինից բաժանվելուց հետո, 30-ամյա դերասանուհի Էշլի Բենսոնը շատ շուտ նոր հարաբերություններ սկսեց։ Աստղը սկսեց հանդիպել 31-ամյա ռեփեր G-Eazy-ի հետ: Չնայած, որ նրանց սիրավեպը դեռ նոր է սկսվել, թվում է, թե նրանց հարաբերություններն ավելին քան լուրջ են։

Նախօրեին զույգին տեսել են Լոս Անջելեսում և ականատեսները պատմում են, որ Էշլիի աջ ձեռքի մատնեմատի վրա շքեղ մատանի են նկատել: Սիրահարների երկրպագուները ենթադրում են, որ երաժիշտն արդեն առաջարկություն է արել դերասանուհուն, և հեռու չէ նրանց ամուսնության օրը։ Բայց Էշլին և Ջերալդը (ռեփերի իսկական անունը) դեռ չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները: Դե ինչ, սպասենք այս սիրավեպի զարգացումներին։