Հարսանեկան արարողությունը յուրաքանչյուր մարդու համար կյանքի գլխավոր իրադարձություններից մեկն է:
Շատերը ցանկանում են անմոռանալի դարձնել այդ օրը՝ կազմակերպելով շքեղ հանդիսություն, որին հրավիրվում են հարյուրավոր հյուրեր:
Սակայն արքայազների կյանքում այդ հիշարժան օրը նշվում է առանձնահատուկ ճոխությամբ:
Օրեր առաջ տեղի ունեցավ Մոնակոյի արքայազնի՝ Լուի Դյուկրեի և նրա սիրելիի՝ Մարի Շեցելյեի հարսանեկան արարողությունը, որը լրատվամիջոցներում քննարկման առիթ դարձավ:
Արքայազնի հարսանիքն անվանեցին 2019 թվականի ամենաթանկարժեք ու ճոխ հանդիսությունը:
Արքայազնի կոստյումը, որը պատկանում էր «Rosa Clara» բրենդին, արժեր 130 հազար դոլար, իսկ հարսնացուի նրբագեղ ու էլեգանտ զգեստը մոդելավորողները սկսել էին պատրաստել դեռ 2017 թվականից. դրա արժեքը 260 հազար դոլար է:
Զույգը ցանկանում էր համեստ և փոքր հանդիսություն կազմակերպել, որի ժամանակ շրջապատված կլինեին ամենամտերիմ ու հարազատ մարդկանցով:
Սակայն այդ համեստ հրավերքը կազմակերպելու համար արքայազնը ծախսլե է 3 միլիոն դոլար: