«Ամեն ինչ կանեմ, որ միշտ ժպտաք». Արամեն և Աննա Թովմասյանը նշում են ամուսնության 7-րդ տարեդարձը

Արամեն և Աննա Թովմասյանը նշում են իրենց ամուսնության 7-րդ տարեդարձը: Երգիչն ինստագրամյան իր էջում կնոջ հետ ջերմ գրկախառնաված լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ արդեն 7 տարի է, ինչ ամուսիններ են:

Սակայն նշենք, որ զույգի ամուսնության արարողությունը տեղի է ունեցել ավելի ուշ՝ 2016 թվականի օգոստոսի 10-ին՝ Սաղմոսավանքում:

Այդ առիթով ևս Արամեն գրառում է կատարել. «Այսօր մենք գնացինք հայ առաքելական եկեղեցի, ստացանք Աստծո օրհնությունը և մեր կյանքն ամբողջովին փոխվեց: Շնորհակալ եմ Աստծուն՝ իմ գեղեցիկ ընտանիքի համար, իմ հրաշք բալիկների համար և քեզ՝ սերս, որ պարգևել ես ինձ նրանց: Ես ձեզ անասելի շատ սիրում եմ և ամեն ինչ կանեմ, որ դուք միշտ ժպտաք: Շնորհավոր մեր օրը»: