Գոհար Ավետիսյանը հագուստի սեփական ապրանքանիշ է թողարկում, որը կներառի նաև մեծ չափսի մոդելներ

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հայտնել է, որ պատրաստվում է հագուստի սեփական ապրանքանիշ թողարկել և այսօր՝ իր ինստագրամյան հետևորդների հետ անցկացրած հարց ու պատասխանի ժամանակ նա փոքր-ինչ բացել է փակագծերը ու ցույց տվել հավաքածուից մի նմուշ։

Գոհարի հագուստի բրենդը հավանաբար լունենա «GOGO» անվանումը, քանի որ սպորտային հագուստի վրա, որը կրում էր Գոհարը, գրված էր հենց այդ բառը։ Հետևորդները հետաքրքրվել են, թե կլինեն արդյոք մեծ չափսի հագուստներ, իսկ Գոհարը պատասխանել է, որոշ մոդելներ կունենան նաև շատ մեծ չափսեր։ Մեր հայրենակցուհին խոոստովանել է է, որ սա իր երազանքն է եղել։