«Ես հայ եմ, ինչպե՞ս կարող եմ հայերեն չխոսել». Գոհար Ավետիսյանը` հայ լինելու, 45 կգ նիհարելու և ամուսնու լուսանկարը հեռացնելու պատճառի մասին

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի Stories բաժնում պատասխանել է հետևորդներիn հետաքրքրող մի շարք հարցերի: Նա նշել է, որ ծննդաբերությունից հետո նիհարել է 19 կգ, ապա նաև հավելել, որ ծննդաբերությունից առաջ և հետո ընդհանուր առմամբ նիհարել է 45 կգ:

Հետևորդները հետաքրքրել է նաև Գոհարի հայերենի իմացությունը: Նա ասել է, որ այդ հարցը հաճախ են իրեն ուղղում և պատասխանել հայերեն տեսանյութով. «Ես հայ եմ, ինչպե՞ս կարող եմ հայերեն չխոսել: Իհարկե, ես հայերեն խոսում եմ»:

Հետևորդները Գոհարին խորհուրդ են տվել նաև ռեստորան բացել, քանի որ դիմահարդարը հաճախ է իր էջում կիսվում բաղադրատոմսերով:

Գոհարը պատասխանել է նաև անձնական բնույթի հարցերին: Հետևորդներին հետաքրքրել է, թե ինչու է դիմահարդարն իր էջից հեռացրել կամ թաքցրել ամուսնու հետ լուսանկարները: Դիմահարդարն ասել է, որ դա կապված է իր տրամադրության փոփոխությունների հետ: