Նոր շունչ և նոր դիզայն․ Cartier-ը ներկայացրել է իր նոր հավաքածուն

Cartier-ը ցուցադրել է High Jewelry-ի նոր հավաքածուն։ Այս անգամ ոսկերիչներն ու դիզայներները հավաքածուի վրա աշխատելիս որոշել են վերադառնալ բրենդի գեղարվեստական ակունքներին և օգտագործել են ար-դեկոյի գեղագիտությունը և ձևերը:
Հավաքածուն ներառում է վզնոցներ, բրոշներ, ականջօղեր և թևնոցներ։ Բոլոր իրերը պատրաստված են սպիտակ ոսկուց և զարդարված են օնիքսներով։

Նշենք, որ Cartier-ը հիմադրվել է 1904 թվականին։ Երբ ընկերության հիմնադիրի թոռը թողարկեց իր ընկերոջ` Ալբերտո Սանտոս-Դյումանի անունով Սանտոս ձեռքի ժամացույցները, ընկերությանն աննախադեպ զարգացում գրանցեց։
1906 թվականից սկսած Cartier-ը թողարկում է թանկարժեք քարերով զարդարված ձեռքի ժամացույցներ: Cartier-ը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ոսկերչական ապրանքներ արտադրող ընկերություններից մեկը։
2018 թվականին այն ըստ Forbes-ի զբաղեցնում է 59-րդ տեղը աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի շարքում: