Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ 26-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը, օրերս խորհրդավոր գրությամբ լուսանկար է հրապարակել՝ առաջացնելով երկրպագուների հետաքրքրությունը, գրում է Daily Mail-ը։
Շաբաթ 26-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը, որն այս օրերին Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր հանգիստն է վայելում Ֆրանսիայի հարավում՝ Սեն Տրոպե նավահանգստային քաղաքում, հայտնի ֆուտբոլիստի հետ Ինստագրամում սիրառատ լուսանկար է հրապարակել։
«Այո՛»,- լուսանկարին կից գրել է Ռոդրիգեսը, որում ֆուտբոլիստը փակում է ընկերուհու մատնեմատը։
Լողափին արված լուսանկարում 26-ամյա Ռոդրիգեսը կարմիր զգեստով և երեկոյան դիմահարդարմամբ է։
Լուսանկարի հրապարակումից հետո մի շարք երկրպագուներ շտապել են ենթադրել, որ ֆուտբոլիստը ամուսնության առաջարություն է արել Ռոդրիգեսին։
Նշենք, որ զույգը Սեն Տրոպե նավահանգստային քաղաքում է 10-ամյա Կրիշտիանու կրտսերի, 3-ամյա երկվորյակների՝ Եվայի և Մատեոյի, ինչպես նաև իրենց համատեղ դստեր՝ Ալանայի հետ։