«Երջանիկ մարդիկ թույն չեն շաղ տալիս». Լիզա Արզամասովան պատասխանել է իրեն քննադատողներին

25-ամյա Ելիզավետա Արզամասովան վերջերս հաճախ է ստիպված գործ ունենալ իր մասին բացասական կարծիքների հետ: Այնուամենայնիվ, դերասանուհին ատելությամբ չի լցվում:

Վերջերս պարզ դարձավ որ, դերասանուհին հանդիպում է գեղասահորդ Իլյա Ավերբուխի հետ: Զույգի միջև 21 տարվա տարբերություն կա: Բոլորը չէ, որ հավանություն են տալիս այսպիսի տարիքային տարբերությամբ հարաբերություններին: Լիզան վերջերս անդադար բախվում է քննադատությունների ու ատելության խոսքերի հետ: Դերասանուհու նյարդերը տեղի են տվել ու նա գրառում է կատարել. «Այս երևույթը գնահատելիս ամենից հաճախ զգացվում է սիրո և ուշադրության պակասը, հոգեկան խանգարումներն ու կյանքից դժգոհությունները: Երջանիկ մարդիկ թույնով չեն շաղ տալիս: Ես հասկանում եմ այս ամենը… Մանկուց լինելով այս մասնագիտության մեջ` ես պաշտպանիչ հատկություն եմ ձեռք բերել»: