Սվետլանա Լոբոդան մայրիկի և քրոջ հետ բացառիկ լուսանկար է հրապարակել. երկրպագուներին հիացրել է նրանց նմանությունը

37-ամյա Սվետլանա Լոբոդան չի հանրայնացնում իր անձնական կյանքի մանրամասները: Օրինակ, մինչ օրս աստղը չի ցուցադրել իր երկու տարեկան դստեր Թիլդայի դեմքը, որն ըստ տարածված խոսակցությունների` Rammstein խմբի վոկալիստ Թիլ Լենդեմանի դուստրն է: Բայց նախօրեին երգչուհին ծայրաստիճան անկեղծացել է և երկրպագուների հետ կիսվել ընտանեկան լուսանկարով իր 62-ամյա մոր` Նատալիայի և 28-ամյա քրոջ` Քսենյայի հետ:

«Երջանկությունն ինձ համար ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունն է: Նրանք իմ պաշտպանությունն ու աջակցությունն են: Այդպես եղել է և միշտ էլ կլինի: Զանգահարեք ձեր ընտանիքին, հարցրեք, թե ինչպես են նրանք, և ասեք, թե որքան եք սիրում նրանց, դա այդքան հեշտ է, բայց ձեզ նոր ուժ կտա և կլցնի ձեզ անսահման սիրով»,- գրել է Լոբոդան:
Մոր, քրոջ ու երկու դուստրերի հետ միասին, Լոբոդան այժմ հանգստանում է Հունաստանում: Ինչպես նշել են երգչուհու բազմաթիվ երկրպագուները, նա և իր քույրը շատ նման են, իսկ Սվետլանայի և Քսենյայի մայրը, նրանց կարծիքով, շատ երիտասարդ տեսք ունի: