Սիրուն Մինասն ու ամուսինը մկրտել են իրենց 40 օրական որդուն

Պլաստիկ վիրաբույժ, Women’s club-ի մասնակից Սիրուն Մինասն սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել որդու` Վարդանի 40 օրական դառնալու առթիվ եկեղեցում օրհնություն ստանալու արարողությունից:

Սիրունն ու ամուսինը` Ռաֆայելը, իրենց որդու 40 օրականի արարողությունն անցկացնել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ի դեպ, հավելենք, որ զույգն ամուսնացել է հենց այս եկեղեցում։

Ավելի վաղ մենք մեր ընթերցողին հայտնել էինք, որ հուլիսի 14-ին ծնվել է Սիրուն Մինասի առաջնեկը:
Սիրունը մինչև հիմա նախընտրում է չհրապարակել որդու լուսանկարները: