Oscar de la Renta նոր հավաքածուն և 2020-ի աշնան գլխավոր թրենդը

Ազատ ժամանակը խանութներում անցկացնել սիրող աղջիկները նկատած կլինեն, որ վերջին շրջանում գերիշխում են գծավոր պրինտով հագուստներն ու աքսեսուարները: Այս պրինտը նորամուծություն չէ, սակայն վերջերս ավելի մեծ թափ է ստացել երիտասարդության շրջանում:
Այս պրինտը բավականին պրակտիկ է. այսպիսի հագուստ կարող ես հագնել թե´ համալսարան, թե´ աշխատանքի, թե´ ժամադրության գնալիս: Միայն թե պետք է ճիշտ համադրել այն: Այդ պրինտով բլուզը կարող ես համադրել առանց նախշերի տաբատի կամ լեգինսների հետ:
Նույն պրինտով հագուստի երկու մասի համադրությունը լավագույն տարբերակը չէ: Առհասարակ, ցանկացած պրինտով հագուստ համադրում են առանց որևէ նախշի հագուստի հետ:
Անգամ հեղինակավոր Oscar de la Renta բրենդի նոր հավաքածուում գերիշխում է հենց այս պրինտը։ Դիզայներների հավաստմամբ՝ գծավոր պրինտը վիզուալ ավելի նիհար, բարձրահասակ ու բարեկազմ է դարձնում կանանց, այն միաժամանակ հաղորդում է կերպարին խստություն ու գրավչություն։