Սսննդաբան Միխայիլ Պեվզները ներկայացրել է դիետա, որը ոչ միայն վնաս չի հասցնում օրգանիզմին, այլև օգնում է նիհարելու հետ մեկտեղ վերականգնել առողջությունը։ Այս դիետան ոչ միայ ապահովվում է ավելորդ քաշի անվտանգ կորուստը, այլ նաև օգնում է բուժել վնասված ու անառողջ մարսողական օրգանները։
Օրվա սննդաբաժինը պետք է ներառի բոլոր անհրաժեշտ սննդամթերքները: Գերսնվելը վնասակար է, բայց վնասակար է նաև օրգանիզմին անհրաժեշտ այնպիսի նյութերի խիստ սահմանափակումը, ինչպիսիք են ճարպերն ու սպիտակուցները: Պետք է սննդակարգից բացառել խոզի, ոչխարի և տավարի ճարպը, բայց սննդակարգում պարտադիր կերպով եւ չափավոր պետք է օգտագործել կարագ ու ձեթ: Ձուկը, միսը պետք է օգտագործել խաշած և ոչ թե տապակած վիճակում: Զանազան ալրեղենից՝ վերմիշելից, մակարոնից ավելի գերադասելի է բանջարեղենը: Անչափ օգտակար են բազուկը, շաղգամը, բողկը, որոնք սովորաբար սննդի մեջ օգտագործվում են քերած վիճակում, ձեթի հետ:
Պետք է սնվել օրվա մեջ 5-6 անգամ:
Առավոտյան ժամը 8-ին՝ թեթև նախաճաշ. թերխաշ ձու, խաշած ոչ ճարպոտ միս, բանջարեղենի խյուս, մածուն, ոչ շատ տաք, չափավոր խտության թեյ:
Ժամը 11-ին՝ երկրորդ նախաճաշ. մեկ բաժակ խնձորի կոմպոտ եւ մի կտոր նախորդ օրվա սպիտակ հաց:
Ժամը 12-ին՝ ճաշ. եփած անյուղ միս, ապուր, բանջարեղեն, ոչ մեծ քանակությամբ մրգահյութ:
Ժամը 17-ին՝ ետճաշիկ. թեյ, մածուն:
Ժամը 20-ին՝ ընթրիք. շոգեխաշած սպիտակուցային ձվածեղ, հնդկացորենի շիլա, կիսել:
Ժամը 23-ին՝ մածուն, մեկ բաժակ մասուրի թուրմ, մի կտոր բժշկական երշիկ, սպիտակ հաց:
Ի տարբերություն այլ դիետաների, այս սննդակարգը միանգամից արդյունք չի տա, մեկ շաբաթվա ընթացքում դուք կարող եք կորցնել ընդամենը 1-2 կգ, սակայն սրան առավել երկար ժամանակ հետևելու դեպքում դուք ոչ միայն կվերականգնեք ձեր առողջությունը, այլև կազատվեք ավելորդ քաշից, որը դեռ շատ ժամանակ ետ չի վերադառնա։