Իվան Ուրգանտը դուստրերի հետ լուսանկարներ է հրապարակել. նրանք շատ նման են հայրիկին

Արձակուրդային սեզոնը շարունակվում է: Հեռուստատեսային աստղերը նույնպես հանգստանում են և վերականգնում ուժերը, նախքան նոր հեռուստատեսային եթերաշրջանը:

Ռուսական «Առաջին ալիքի» 42-ամյա հաղորդավար Իվան Ուրգանտն ամառն անցկացնում է իր կնոջ` Նատալյա Կիկնաձեի և դուստրերի` 12-ամյա Նինայի և 4-ամյա Վալերիայի հետ: Նրանց է միացել Իվանի կնոջ դուստրը առաջին ամուսնությունից` Էրիկան: Հայտնի հաղորդավարի հետևորդները մեկնաբանություններում նշել են, որ Նինան ու Վալերիան շատ նման են հայրիկին: