Շպռոտն ու Արմինկան միասին նոր տեսահոլովակ կներկայացնեն

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհիներ Շպռոտն ու Արմինկան համատեղ տեսահոլովակ կներկայացնեն: Շպռոտը լուսանկարներ է հրապարակել Արմինկայի 47-ամյակի խնջույքից և հայտնել իրենց առաջիկա համագործակցության մասին: Երգչուհիները հանդես կգան զուգերգով, որի հիման վրա նաև տեսահոլովակ կներկայացնեն։

Շպռոտը նաև անդրադարձել է Արմինկայի մարդկային հատկանիշներին ու հիացական խոսքեր գրել ընկերուհու մասին:

«Արմինկայից այնքան բան եմ սովորել: Մի տեսակ թանկ բան կա նրա մեջ ինձ համար անհասանելի՝ քլաս և լրջություն։ Թասիբով, հասնող ու ահավոր աղա մարդ։ Սիրուն Մայրիկ։ Շնորհակալ եմ Աստծուց մեր անցած լավ օրերի համար։ Անհամբեր սպասում եմ մեր նոր համագործակցությանը։ Վերջապես միասին դուետ կունենանք։ Հին երգ, հին ընկերներ, բայց նոր տրամադրություն: Շուտով նոր տեսահոլովակ»,- գրել է երգչուհին: