Բիբերի կինը հիացրել է համացանցի օգտատերերին՝ հրապարակելով բիկինիով և առանց դիմահարդարման լուսանկարներ

Սուպերմոդելը ցուցադրել է իր բնական գեղեցկությունը և սլացիկ մարմինը՝ բաց լողազգեստի օգնությամբ։

Երգիչ Ջասթին Բիբերի կինը՝ սուպերմոդել Հեյլի Բիբերը, ցույց է տվել լուսանկարում, որում ինքը բիկինիով է և առանց դիմահարդարման։ Լուսանկարը հայտնվել է աստղի ինստագրամյան օգտահաշվում։

Լուսանկարներում 23-ամյա մոդելը լուսանկարվել է աստիճանների մոտ՝ դեղին լողազգեստով։ Իր կերպարը Հեյլին ամբողջացրել է միայն Nike-ի սպորտային կոշիկների, ժամացույցի և մատանու օգնությամբ։ Կադրերում մոդելն արձակած վարսերով է։

Հեյլին լուսանկարներում առանց նկատելի դիմահարդարման է, ինչը երկրպագուների շրջանում հիացական վերաբերմունք է ստացել։ Հրապարակումն ավելի քան 2,2 միլիոն հավանում է ստացել։