Burberry-ն ներկայացրել է հակակորոնավիրուսային պաշտպանիչ դիմակ

Burberry բրիտանական  ապրանքանիշը ներկայացրել է իր ֆիրմային վանդականախշով գործվածքից պատրաստված բազմակի օգտագործման դիմակների հավաքածու, հաղորդում է HYPEBAE-ը:

Դիմակները պատրաստված են վերամշակված նյութերից և բավարարում են անձնական պաշտպանիչ միջոցներին ներկայացվող պահանջները: Նրանք վաճառվում են հատուկ պայուսակով, որը նույնպես պատրաստված է հակամանրէային տեխնոլոգիայով պատրաստված գործվածքից:

Մինչ այժմ Burberry դիմակները կարելի է ձեռք բերել միայն առցանց՝ ապրանքանիշի կայքում: Հաղորդվում է, որ մեկ դիմակի արժեքը կկազմի 118 դոլար:

Դիմակների վաճառքից ստացված հասույթի մի մասը կուղղվի Burberry- ի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամ: