Գրեթե բոլոր մթերքները, որոնք չափի մեջ եք օգտագործում օրգանիզմի համար անհրաժեշտ ու օգտակար են, սակայն կան մթերքներ, որոնք չարժե հաճախ ուտել կամ նույնիսկ համտեսել։ Դրանք դանդաղ գործող ռումբեր են մեր առողջության համար, և կուլ տված յուրաքանչյուր կտորը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
Մասնագետների խոսքով՝ հենց այդ մթերքներն են խթանում քաղցկեղային բջիջների առաջացմանը։ Ձեզ ենք ներկայացնում, թե որ մթերքներից պետք է հավերժ հրաժարվել։
Ապխտած միս
Ապխտած մթերքների պատրաստման ընթացքում օգտագործում են հատուկ քիմիական նյութեր, որոնց բաղադրությունը նման է ծխախոտի գլանակների բաղադրությանը։ Առանց դրանց ապուխտները չեն պահպանի ախորժելի տեսքը, իսկ նմանատիպ մթերքների ամենօրյա օգտագործումը կարող է բարձրացնել քաղցկեղային հիվանդությունների հավանականությունը։
Չիպսեր
Սրանք պարունակում են մեծ քանակությամբ նատրիում, արհեստական կոնսերվանտներ և բուրավետիչներ։ Դրանք հանգեցնում են զարկերակային բարձր ճնշման և նպաստում ուռուցքների զարգացմանը։
Շոկոլադ
Մեր օրերում իսկական շոկոլադ գտնելը դժվար է, մեծ մասամբ որպես շոկոլադ վաճառվում են տարբերի փոխարինողների, հիդրոյուղերի, ներկերի համադրությամբ պատրաստված քաղցրավենիքները: Մինչդեռ, իրական շոկոլադը պարունակում է կակաոյի յուղ, կակաո-բաբ, լեցիտին, շաքարի փոշի:
Իսկ ինչ վերաբերում է կարամելին, այն հիմնականում բաղկացած է շաքարավազից:
Արագ սնունդ
Սա նույնպես համարվում է վնասակար և վտանգավոր սնունդ, քանի որ դրանք հիմնականում տապակվում են միևնույն ձեթի մեջ: Եթե անընդմեջ օգտվեք արագ սնննդից, ապա ստամոքս-աղիքային տրակտի խնդիրներ կունենաք: