Ջենիֆեր Լոպեսը ստեղծում է կոսմետիկայի սեփական ապրանքանիշը

Սիրված երգչուհի Ջենիֆեր Լոպեսը թողարկում է կոսմետիկայի սեփական ապրանքանիշը, որը կոչվելու է «J.Lo Beauty»:

Ակնկալվում է, որ ապրանքանիշի տեսականին կներառի ոչ միայն դեկորատիվ կոսմետիկա (Ջենիֆերի սիրելի բրոնզներն ու շրթունքների փայլերը), այլև խնամքի միջոցներ` խոնավեցնող քսուքներ, մաշկի մաքրող միջոցներ, օճառներ, լոսյոններ, շիճուկներ, դիմակներ և այլն: