Ազերի աճը խթանող շատ մեթոդներ կան, բայց այս երեք տարբերակները շատ պարզ են ու արդյունավետ:
Պղպեղով դիմակ. Կարմիր պղպեղի թուրմը կատարելապես բարելավում է մազերի աճի գործընթացը: Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղի թուրմ, մեկ ճաշի գդալ գերչակի յուղ և 1-2 ճաշի գդալ մազերի բալզամ: Այն պետք է խոզանակով տարածել գխամաշկի, այլ ոչ թե մազերի վրա: Այնուհետև պետք է գլուխը փաթաթել պլաստիկե թաղանթով և սրբիչով: Եթե ալերգիկ չեք, ապա խորհուրդ է տրվում գոնե մեկ ժամ սպասել, այնուհետև լվանալ վարսերը տաք ջրով:
Գարեջրով դիմակ. Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել նույն քանակությամբ գարեջուրը և եղինջի թուրմը, մազերը լվանալուց հետո ստացված խառնուրդը լցնել մազարմատներին և պահել 30 րոպե: Այս դիմակի պարբերաբար օգտագործումը հնարավորություն է տալիս արագացնել մազերի աճը, բարելավել մազերի որակն ու ազատվել թեփից:
Կեֆիրով և դարչինով դիմակ. Եթե ցանկանում եք արագացնել մազերի աճը և միևնույն ժամանակ բարելավել նրանց առողջությունը, կարող եք օգտագործել դարչինի և կեֆիրի օգտակար համադրությունը: Այդ դիմակի համար անհրաժեշտ է կես բաժակ կեֆիրը խառնել մեկ ձվի դեղնուցի հետ և դրանց ավելացնել մի գդալ դարչին: Ստացված խառնուրդը պետք է հավասարաչափ տարածել գլխամաշկի վրա, պահել 30-60 րոպե և լվանալ: