«Playboy»-ի հիմնադիրի ժառանգն ու «Հարրի Փոթեր»-ի աստղը ծնողներ են դարձել

«Playboy»-ի հիմնադիր Հյու Հեֆների կրտսեր որդին՝ 28-ամյա Կուպերը և նրա 29-ամյա սիրեցյալը՝ «Հարրի Փոթեր» ֆիլմի աստղերից Սքարլեթ Բիրնը ծնողներ են դարձել։ Սքարլեթն ամուսնուն դուստր է պարգևել։
Նորաթուխ հայրիկը հրապարակել է դստեր առաջին լուսանկարն իր ինստագրամյան էջում։
«Այսօր 17:23-ին ես ու Սթարլեթը ծնողներ դարձանք։ Մեզ համակում են շնորհակալությունը, սերն ու ուրախությունը»,- լուսանկարին կից գրել է Կուպերը։
Երկրպագուներին անչափ ուրախացրել է այս նորությունը, և նրանք հեղեղել հրապարակման մեկնաբանությունների բաժինը շնորհավորանքներով ու ջերմ խոսքերով։