Պեպեններ և թարմ մաշկ. Վիկտորյա Բեքհեմն առանց դիմահարդարման լուսանկարներ է հրապարակել

Վիկտորյա Բեքհեմը ընտանիքի հետ արձակուրդն անցկացնում է հունական կղզիներում: Բայց նույնիսկ արձակուրդում, աստղը չի մոռանում իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել նոր լուսանկարներով:

46-ամյա դիզայները առանց ֆիլտրերի և դիմահարդարման լուսանկարներ է հրապարակել: Վիկտորյայի հետևորդներին զարմացրել է նրա անկեղծությունն ու բնական գեղեցկությունը, քանզի մարդիկ սովորաբար դիզայներին տեսնում են գեղեցիկ դիմահարդարմամբ ու շքեղ հագուստով, իսկ այս անգամ նա ներկայացել է այնպես, ինչպես պետք է լինել ընտանեկան հանգստի ժամանակ` պարզ, անհոգ ու առանց ավելորդ ձևականության: Մարդկանց ուշադրությունը գրավել է նաև Վիկտորյայի պեպեններով պատված մաշկը, որը հիմնականում անհնար է տեսնել, երբ նա շպարված է: Հետևորդները մեկնաբանություններում նշել են, որ դիզայները շատ գեղեցիկ ու թարմ տեսք ունի: