Երգչուհի Վերա Բրեժնևան և պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն ռուսական շոու-բիզնեսի ամենաքննարկվող զույգերից են:
Աստղային զույգը հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, և դրա պատճառն այն է, որ Մելաձեին հաճախ են տեսնում այլ գեղեցիկ կանանց ընկերակցությամբ:
Արդեն երկար ժամանակ է, ինչ շշուկներ են պտտվում, որ պրոդյուսերը սիրավեպի մեջ է սեքսուալ երգչուհու՝ Էրիկա Հերցեգի հետ:
Կոնստանտինը, իհարկե, ժխտել է այդ մեղադրանքը, սակայն Էրիկան կասկածի տեղիք է տվել՝ պատասխանելով, որ Կոնստանտինը հասուն տղամարդ է և եթե որոշել է հանդիպել մեկի հետ, ապա պետք չէ նրան քննադատել:
Էրիկան նաև քննադատել է Վերա Բրեժնևային՝ ասելով, որ ամուսնու դավաճանության մեջ միշտ մեղավոր է կինը:
Օրեր առաջ իր ինստագրամյան էջից Վերա Բրեժնևան հեռացրել է ամուսնու հետ բոլոր լուսանկարները:
Լրագրողների հետ զրույցում երգչուհին բացատրել է իր այդ արարքը՝ խոստովանելով, որ հոգնել է չարախոսներից, ովքեր տեսնելով իրենց երջանիկ ու համերաշխ ընտանիքը՝ ցանկանում են բամբասանքով ու խաբեությամբ կործանել այն:
Բրեժնևան ասել է, որ իր ու ամուսնու ամենամեծ խնդիրը շատ թշնամիներն են: