Կարծես ջրի երկու կաթիլ. Րիզ Ուիզերսփունը հրապարակել է դստեր լուսանկարն ու ապշեցրել երկրպագուներին իրենց նմանությամբ

44-ամյա հոլիվուդյան դերասանուհի Րիզ Ուիզերսփունը երեք երեխաների մայր է: Իր երկրորդ ամուսնու` Ջիմ Տոտի հետ նա ունի մեկ որդի` 7-ամյա Թենեսին, իսկ առաջին ամուսնությունից դերասան Ռայան Ֆիլիպի հետ, ունի 2 երեխա` 20-ամայ Ավան և 16-ամյա Դիկոնը:

Երեկ իր ինստագրամյն էջում աստղը կիսվել է իր ավագ դստեր լուսանկարով, որն ավելի ու ավելի է նմանվում իրեն: Դերասանուհու երկրպագուներին հիացրել է Ավայի գեղեցկությունն ու աստղային մայրիկի հետ նմանությունը: Նրանցից շատերը մեկնաբանություններում նշել են, որ առաջին հայացքից մտածել են, թե լուսանկարում Րիզն է: