Եգիպտոսում սեպտեմբերի 1-ից զբոսաշրջիկները կրկին կկարողանան այցելել բուրգեր և թանգարաններ

Եգիպտոսի իշխանությունները սեպտեմբերի 1-ից նախատեսում են զբոսաշրջիկների համար բացել բուրգերն ու թանգարանները:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ենթադրվում է, որ հյուրերը կարող են այցելել թանգարաններ և հնագիտական հուշարձաններ, ներառյալ՝ Գիզայի բուրգերը, Լուքսորի և Ասուանի տաճարներ և վանական համալիրներ: Սեպտեմբերի մեկից եգիպտացիների և արտասահմանցիների համար չեղարկվում են նաև նահանգների միջև ուղևորություններ կատարելու բոլոր սահմանափակումները:

Հոկտեմբերից կվերսկսվեն նավարկությունները Նեղոսում: Մշակութային զբոսաշրջությունն ու գետային նավարկությունները Եգիպտոսում դադարեցվել էին օգոստոսի սկզբից:

Անցյալ շաբաթ Եգիպտոս ժամանած բոլոր մարդկանց պարտադրել են «Քովիդ-19»-ի թեստի պատասխան ներկայացնել:

Եգիպտոսում համավարակի ողջ ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 97 478 դեպք, որոնցից 5 280-ը՝ մահվան ելքով: