Մայլի Սայրուսը հրապարակել է արխիվային տեսանյութ, որում նա ամբողջովին մերկ է

Երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է ամբողջովին մերկ վիճակում՝ հսկայական գնդի վրա նստած ճոճվում Wrecking Ball երգի տեսահոլովակում։

Երգչուհի, դերասանուհի Մայլի Սայրուսը ցույց է տվել արխիվային բաց կադր իր տեսահոլովակի նկարահանումներից։ Տեսանյութը Մայլին հրապարակել է Ինստագրամի իր օգտահաշվում։

Հոլովակում երգչուհին հայտնվում է ամբողջովին մերկ՝ նստած հսկայական սև գնդի վրա։ Նշենք, որ այս գրավիչ կադրերը հայտնվել են Wrecking Ball երգի տեսահոլովակում, որը թողարկվել է 2013 թվականին։

Տեսանյութի մեկնաբանություններում Սայրուսը նշել է, թե որքան երկար ժամանակ է անցել տեսանյութի թողարկումից հետո: Նա նաև շնորհակալություն է հայտնել այն երկրպագուներին, ովքեր նրան աջակցել են տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ: