Ֆրանսիայի նախագահի կինը պլաստիկ վիրահատության է դիմել

Ֆրանսիայի 41-ամյա նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ 66-ամյա Բրիջիտ Մակրոնը, դիմել է պլաստիկ վիրահատության:
Ֆրանսիայի Առաջին տիկինը դիմել է կոսմետիկ տասնյակ միջամտությունների, սակայն հասկանալով, որ դրանք չեն տալիս ակնառու արդյունք՝ Բրիջիտը որոշել է դիմել պլաստիկ վիրաբուժության օգնությանը:
Լրագրողները հանդիպել են Բրիջիտի բժիշկների հետ, ովքեր հավատացրել են, որ գեղեցկուհին մի քանի անգամ արդեն դիմել է նման վիրահատության:
Նախագահի ընկերները լրագրողների հետ զրույցներում հաճախ են նշում, որ Բրիջիտը բարդույթավորվում է իր տարիքից և ամեն կերպ ցանկանում է երիտասարդանալ, որպեսզի համապատասղանի հմայիչ ու հաջողակ ամուսնուն:
Հիշեցնենք, որ Բրիջիտը Էմանուելին դպրոցական տարիներին դասավանդել է ֆրանսերեն:
Էմանուելը սիրահարվել է իր ուսուցչուհուն դեռ 5-րդ դասարանում: Ֆրանսիայի նախագահը բազմիցս լրագրողների հետ զրույցներում պատմել է, որ իր կյանքում ընտրել է Բրիջիտին բնավորությամբ և տեսքով նման մարդկանց:
Ուսանողական տարիներին Էմանուելը հանդիպել է ամուսնալուծված Բրիջիտին և որոշել է նրան առաջարկություն անել: Սիրահարվելով երիտասարդ ու գրավիչ Էմանուելին՝ Բրիջիտը չի մերժել նրան:
Բրիջիտն ունի երեք երեխա և յոթ թոռ:
Էմանուելի հետ նրանք համատեղ երեխաներ չունեն:
Լրագրողների հետ զրույցում Էմանուել Մակրոնն անկեղծացել է, որ երազում է բազմազավակ հայր լինել: