Աթենա Մանուկյանն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

«Եվրատեսիլ 2020» միջազգային երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ, հունահայ երգչուհի  Աթենա Մանուկյանը Ինստագրամի իր էջում առանց շպարի լուսանկար է հրապարակել ու ցուցադրել բնական գեղեցկությունը։

«Անչափ սիրում եմ բոլորիդ»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։

Երկրպագուները շատ են հավանել Աթենայի բնական լուսանկարը, նրանք տարբեր հաճոյախոսություններ են շռայլել երգչուհու հասցեին։ «Մենք էլ քեզ ենք անչափ սիրում», « թագուհի ես», «գեղեցկուհի ես»,- գրել են նրանք։

Հիշեցնենք, որ  «Եվրատեսիլ 2020» միջազգային երգի մրցույթը այս տարի չկայացավ կորոնավիրուսի պատճառով։ Մրցույթի չեղարկումից և Europe Shine A Light («Լուսարձակիր Եվրոպա») համերգից հետո կազմակերպիչները որոշել էին առցանց հարցումներ անցկացնել՝ հասկանալու համար, թե որ երկիրը կարող էր հաղթել «Եվրատեսիլ 2020»-ում։

Հայաստանի մասնակից Աթենա Մանուկյանն առցանց հարցման արդյունքում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։