Անիվարը նորից սկսել է երգե՞լ․ երգչուհին ուրախացրել է հետևորդներին՝ հրապարակելով նոր քավեր

Փոփ կատարողը սոցցանցում հրապարակել է իր քավերներից մեկն ու նոր տեսանյութեր է խոստացել։

Ռուսաստանցի երգչուհի ու բլոգեր Անի Վարդանյանը, որը հանդես է գալիս Անիվար կեղծանունով, ամիսներ առաջ հայտարարել էր, որ թողնում է կարիերան՝ իրեն ընտանիքին նվիրելու համար։ Երկրպագուները շատ էին տխրել երիտասարդ կատարողի որոշման պատճառով և անընդհատ խնդրում էին նրան բեմ վերադառնալ։

Երեկ նա Ինստագրամի էր էջում հրապարակել էր Սերյոգայի «Գանգստ-ռեփ» երգի քավեր տարբերակն ու բավականին հետաքրքրաշարժ գրառում արել։

Աղջիկն ասել է, որ շուտով նոր տեսանյութեր էլ են լինելու։ Հետևորդները բազում հաճոյախոսություններ են գրել, իսկ տեսանյութը մեկ օրում ավելի քան 186 հազար դիտում է հավաքել։