«Դիսնեյ»-ի աստղը մի քանի օրում մեկ միլիոն դոլար է վաստակել իր էրոտիկ տեսանյութերի ու լուսանկարների միջոցով

«Դիսնեյ»-ի ֆիլմերից հայտնի դարձած դերասանուհի Բելլա Թորնը բրիտանական OnlyFans կայքում վաստակել է մեկ միլիոն դոլար, որտեղ հրապարակել է իր էրոտիկ լուսանկարներն ու տեսանյութերը` վճարովի բաժանորդագրության դիմաց: Այս գումարը Թորնը վաստակել է ընդամենը մի քանի օրում` ռեկորդ սահմանելով առցանց հարթակում, գրում է Page Six-ը:

Հայտնի է, որ 22-ամյա դերասանուհին OnlyFans կայքում իր էջը ստեղծել է օգոստոսի 21-ին: Այժմ նա ունի 100 հազար բաժանորդ: Նրա էջին բաժանորդագրվելը կես տարվա համար 102 դոլար արժե: Բելլան, մինչ էրոտիկ տեսանյութերում նկարահանվելը խաղացել է «Դիսնեյ»-ի մի շարք ֆիլմերում: