Մայամիի լողափին․ Աննա Սեդակովայի գայթակղիչ լուսանկարը բիկինիով

Հիասքանչ լողափի, օվկիանոսի, արմավենու և երկնաքերերի ֆոնին բաց բիկինիով արևայրուք ընդունած աստղը սկսել է երկրպագուներին խորհուրդներ տալ, թե ինչպես ազատվել աշնանային դեպրեսիայից:

Երգչուհի, հաղորդավարուհի Աննա Սեդակովան շարունակում է երկրպագուների հետ կիսել նոր լուսանկարներով՝ Մայամիի արձակուրդից: Այսպիսով, հերթական նկարում աստղը լուսանկարվել է բիկինիով և ցույց տվեց իր արևայրուքը: Լուսանկարն Աննան հրապարակել է Ինստագրամի իր էջում:

37-ամյա արտիստուհին լուսանկարվել է ցատկելու պահին: Նրա հետևում երևում են լողափը, օվկիանոսը և երկնաքերերը: Աննան կրում է մուգ կապույտ լողազգեստ: Գլխին գլխարկ է, իսկ ոտքերին՝ սպորտային կոշիկներ:

Իր հրապարակման մեջ երգչուհին խորհուրդներ է տալիս, թե ինչպես ազատվել աշնանային դեպրեսիաներից:

Երգչուհին կարծում է, որ երեք պատճառ կա աշունը սիրելու և դրան սպասելու համար:

«1. Աշնանը կարելի է այլևս չնիհարել, կարելի է ուտել համեղ բաներ… 2. Բոլորը վերադառնում են աշխատանքին և կարելի է ստեղծել նոր երաժշտություն և նոր նախագծեր … 3. Աշունը դա ձմեռը չէ»,- գրել է Սեդակովան: