Սելենա Գոմեսը երկար դադարից հետո առաջին անգամ ներկայացել է բիկինիով

Աստղը կիսվել է նոր տեսահոլովակի նկարահանման կադրերով, որտեղ նա հայտնվել է բաց լողազգեստով։
Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը երկար դադարից հետո առաջին անգամ հայտնվել է բիկինիով: Աստղը տեսանյութով կիսվել է Ինստագրամի իր էջում:

Կադրերում 28-ամյա երգչուհին հայտնվել է կարմիր և սպիտակ գծավոր բիկինիով, սպիտակ նավաստու գլխարկով և ձեռնոցներով: Աստղը նստած է պաղպաղակի մեծ մեքենայի ղեկին, լայն ժպտում է և ուղղում իր մազերը:

Երգչուհին նշել է, որ կադրերն արվել են «Ice Cream» երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Երգը ձայնագրվել է հարավկորեական Blackpink խմբի հետ:

Երգչուհին հայտնել է, որ տեսահոլովակի թողարկումը նախատեսված է օգոստոսի 28-ին: Տեսանյութը հավաքել է ավելի քան 7,5 միլիոն հավանում: