Դիմա Բիլանը հոսպիտալացվել է ծանր թոքաբորբով

38-ամյա Դիմա Բիլանն իր ինստագրամյան հետևորդների համար հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել` որոշելով կիսվել իր մտքերով: Նրան հրահրել են որոշ հետևորդներ, որոնք վիրավորական մեկնաբանություններով արժեզրկել են նրա ստեղծագործական ​​աշխատանքը: Դիման պատասխանել է բոլորին, ովքեր կարծում են, որ կարիերան իրեն շատ հեշտ է տրվում:

«Շատ բան մնում է կադրից դուրս: Ոչ ոք ընդհանրապես ոչինչ չգիտի իմ կյանքի մասին, նույնիսկ այն մասին, թե ինչ եմ հիմա անում: Այս պահին ես հիվանդանոցում եմ: Գիտե՞ք, թե քանի անգամ եմ գաղտնի պահել, որ հիվանդանոցում եմ: Գիտե՞ք, թե քանի անգամ եմ բեմ բարձրացել բորբոքված կոկորդով: Մենք այստեղ մասնագիտություններով չենք մրցակցելու»,- ասել է նա: Երգիչը նաև խոստովանել է, որ մի քանի շաբաթ առաջ նա մրսել է և բրոնխիտը բարդություններ է առաջացրել ու վերածվել թոքաբորբի: «Covid-19 չէ, փառք Աստծո: Ստուգվել եմ, ամեն ինչ ճշգրիտ իմանալու համար»,- նշել է Բիլանը: