Իդա Գալիչն ու Նաստյա Իվլիևան վիճել են Forbes-ի վարկանշային ցուցակի պատճառով

Վեճերը բլոգերների համար սովորական բան են։ Այս անգամ մարտի են բռնվել Իդա Գալիչն ու Նաստյա Իվլիևան։
Ավելի ճիշտ՝ Իդան երեկ կիսվել էր Forbes-ի ցուցակում հայտնվելու ուրախությամբ (պարբերականը հրապարակել էր ամենահարուստ բլոգերների վարկանիշը), իսկ Նաստյա Իվլեևան Գալիչի հրապարակման մեջ իրեն հասցեագրված վիրավորանք է տեսել։
Իդան իր միկրոբլոգում երկրպագուներին է հայտնել իր ուրախությունն ասելով, որ նման հաջողության է հասել առանց միլիոնավոր հետևորդների ու անդադար կազմակերպվող խաղարկությունների, որովհետև գովազդատուներն այժմ հետևորդների քանակից բացի գնահատում են նաև նրանց որակը։

Այս հրապարակումից վայրկյաններ անց տելեգրամյան «Միայն ոչ ոքի» ալիքում մեջբերել են Իդայի խոսքերը՝ կարծելով, որ բառերն ուղղված են համացանցում ամենաշատ հետևորդներն ուենցող ու խաղարկություններ կազմակերպող բլոգերին՝ Նաստյա Իվլևեային։
«Էհ Իդա, Իդա, կանգնիր, խնդրում եմ։ Մենք քեզ համար շատ ուրախ ենք, դու շատ խելացի ես։ Ինչո՞ւ ես դու քո հաղթանակի փոխարեն խոսում այլ բլոգերների գումար վաստակելու մեթոդների մասին»,- փոքր-ինչ վիրավորված գրել է Նսստյան։
Հիշեցնենք, որ Forbes-ի ցուցակում երրորդ տեղում հայտնվել է բլոգեր Իդա Գալիչը, որի եկամուտը կազմել է 850 հազար դոլար։ Աստղի ծախսերը քիչ չեն. նա վճարում է հիփոթեքը շքեղ տան համար, ինչպես նաև ապահովում է ծնողներին և փոքր որդուն: