Հայդի Քլումը և Թոմ Կաուլիտցը ամուսնացել են Կապրիում․ լուսանկարներ

Հայդի Քլումն ու Թոմ Կաուլիտցը իրենց հարաբերությունները օրինականացրել էին դեռևս այս տարվա փետրվարին, սակայն շքեղ հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ միայն վերջերս՝ Իտալիայում։

Մոդելի և երաժշտի հարսանիքը կազմակերպվել է հանրահայտ «Christina O» շքանավի վրա, հենց այստեղ է տեղի ունեցել Գրեյս Քելլիի և իշխան Ռենե III-ի հարսանեկան երեկույթը, ինչպես նաև՝ Ժակլին Քենեդիի և Արիստոտել Անասիսի, որտեղ հյուրերի ցանկում են եղել Ուինսթոն Չերչիլը, Մերլին Մոնրոն, Մարլեն Դիտրիխը և շատ այլ հայտնիներ։

Արարողությանը ներկա են եղել միայն հարազատներն ու մտերիմ ընկերները։ Պապարացիների օբյեկտիվում հայտնվել են նաև մոդելի երեխաները՝ Էլենը, Հենրին, Յոհանը և Լուն։

Հայդիի համար այս ամուսնությունը երրորդն է, իսկ Թոմի համար՝ երկրորդը, մինչ այս նա ամուսնացած է եղել մոդել Ռիա Զոմերֆելդի հետ։