Համբույրի հրաշքը. «Christian Louboutin Beauty»-ի նոր շրթներկը սկսում է փայլել համբուրվելուց հետո

«Christian Louboutin Beauty»-ն ներկայացրել է «LoubiDazzle» շուրթերի փայլի սահմանափակ հավաքածուն: Ո՞րն է դրանց հիմնական առանձնահատկությունը. շուրթերին քսելիս, շրթներկն անփայլ է, բայց երբ համբուրվեք` այն կսկսի փայլել:

Հավաքածուի մեջ ներառված է երեք երանգ` նուրբ «Miss Strassi»-ն, պայծառ «Forever Girl»-ը և դասական «Rouge Louboutin»-ը: Փոխակերպվող փայլուն շրթներկի ստեղծողներն ու ապրանքանիշի մասնագետները երաշխավորում են, որ շրթներկը կայուն կմնա ու կփայլի մինչև վեց ժամ` առանց դիմահարդարումը լրացուցիչ շտկելու: