Ջենիֆեր Լոպեսը մոր և երեխաների հետ նկարահանվել է հայտնի բրենդի գովազդային արշավում

Անցյալ տարվա վերջին Ջենիֆեր Լոպեսը սկսեց աշխատել «Coach» ապրանքանիշի հետ, իսկ երեկ 51-ամյա երգչուհին իր երկրպագուներին ցույց է տվել բրենդի նոր գովազդային արշավից մի կադր:

Բրենդի գովազդի թեման ընտանիքն էր, ուստի երգչուհու 74-ամյա մայրը` Գվադելուպան և 12-ամյա երկվորյակներ Էմման և Մաքսը լուսանկարվել են Լոպեսի հետ միասին: Լուսանկարում նրանք վերստեղծել են ընտանեկան արձակուրդի անհոգ մթնոլորտը` խնջույքի սեղանի շուրջ: