Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն շատ է սիրում իր երկրպագուներին և միշտ մեծ սիրով շփվում է նրանց հետ:
Բեյոնսեն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական կայքերում և հաղորդակցվում է իր հետևորդների հետ, սակայն երգչուհին մինչ այսօր չունի բջջային հեռախոս:
Բեյոնսեն ատում է բջջային հեռախոները. իր ստեղծագործական խմբին նա արգելել է նկարահանման հրապարակում օգտագործել բջջային հեռախոս:
Իր այդ տարօրինակ պահանջը երգչուհին բացատրում է՝ խոստովանելով, որ վախենում է պատասխանել զանգերին. նրան միշտ թվում է, որ իրեն հեռախոսով վատ լուր են հայտնելու:
Արդեն երկար ժամանակ է, ինչ Ջենիֆեր Լոուրենսը չի օգտագործում բջջային հեռախոս, պլանշետ, համակարգիչ:
Տարիներ առաջ ինչ-որ մեկը կարողացել էր դերասանուհու բջջայինից ներբեռնել նրա ինտիմ լուսանկարներն ու հրապարակել էր դրանք:
3 տարի շարոնակ օրինապահ մարմինները փնտրում էին հանցագործին, ով վերջերս դատապարտվեց 8 տարի ազատազրկման:
Լոուրենսը լրագրողներին պատմել է, որ մեծ դժվարությամբ է կարողացել հաղթահարել այն ամոթն ու խայտառակությունը, որը նա ապրեց իր մերկ լուսանկարների հրապարակումից հետո: Ջենիֆերն ամենից շատ վատ էր իրեն զգում ծնողների մոտ, որոնց շատ էր հիասթափեցրել այդ միջադեպը:
Էլթոն Ջոնը նույնպես չի օգտագործում բջջային հեռախոս:
Բայց պատճառն այն է, որ լեգենդար երգիչը, պարզապես, վախենում է այն վնասակար ճառագայթներից, որոնք ստանում են մարդիկ անդադար բջջային հեռախոս ու այլ տեխնիկա օգտագործելու պատճառով: