«Սիրելիի աչքերով». Վոլոչկովայի ընտրյալը լուսանկարել է նրան լոգարանում

Այս տարվա սկզբին Անաստասիա Վոլոչկովան երկրպագուների հետ կիսվեց ուրախ լուրով. աշնանը նա կամուսնանա: Թե ով է դարձել նրա ընտրյալը, բալերինան չի խոստովանում:
Եվ այնուամենայնիվ, օրերս Անաստասիան որոշեց կրկին հիշեցնել, իր փեսացուի մասին: Ոչ, աստղը չի գաղտնազերծել սիրեցյալին, բայց հրապարակել է կիսամերկ լուսանկար, որն իբր արվել է նրա սիրտը գերած տղամարդու կողմից։ Խորհրդավոր անծանոթը լոգարանում լուսանկարել է պարուհուն, ով հազիվ հասցրել է ծածկել սրբիչով։
«Սիրելիի աչքերով. Երջանկությունը է, երբ հոգին փայլում է», – հրապարակված լուսանկարին կից գրել է Վոլոչկովան:

Ի դեպ, բալերինայի խոսքով, Թուրքիայում հանգիստը իր համար հարսանեկան ճանապարհորդություն նախնական փորձ էր, մինչև բուն արարողությունը, որը նախատեսված է 20.10.2020-ին։ Պետք է ասել, որ եթե տոնակատարությունն այնուամենայնիվ կայանա, ապա 44-ամյա Վոլոչկովայի օրինական կնոջ կարգավիճակը կստանա առաջին անգամ։ Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ 13 տարի առաջ Վոլոչկովան կազմակերպել էր ճոխ ամուսնական արարողություն գործարար Իգոր Վդովինի հետ: Այն ժամանակ երեք հարյուր հյուրերին տեղափոխելու համար գործարարը վարձել էր գնացք, տոնակատարությունը տեղի էր ունեցել Եկատերինբուրգի պալատում։ Զույգի ծանոթների խոսքով ՝ հարսանիքը արժեցել է 1,5 մլն եվրո, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ Վոլոչկովան և գործարարն այդպես էլ պաշտոնապես չէին գրանցել իրենց ամուսնությունը։