Եվգենյա Մեդվեդևան պատմել է իրեն հանդիպած փորձությունների և դրանց հաղթահարման մասին

Տիտղոսակիր գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան խոստովանել է, որ երբեմն դեպրեսիայի մեջ է ընկնում, սակայն մտերիմ մարդիկ նրան օգնում են հաղթահարել տխրությունը:
Ռուսական НТВ հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնի մարզուհին անկեղծացել է. իր կյանքում հաճախ են եղել այնպիսի իրավիճակներ, որոնցից նա երկար ժամանակ չի կարողացել ելք գտնել:
Նման իրավիճակներում Եվգենյան միշտ հիշում է այն մարդկանց մասին, որոնք իր կողքին են:

Մարզուհու խոսքով ՝ ինքը լրջորեն վերապրել է գործընկերուհու՝ Եկատերինա Ալեքսանդրովսկայի մահը: Թեև նրանք հազվադեպ էին շփվում, բայց հետևում էին մեկմեկու մասնագիտական կյանքին, ուրախանում միմյանց հաջողություններով։
Մեդվեդևան կորոնավիրուսի համավարակն անվանել է որպես հերթական փորձություն, որի պատճառով չի կարող Կանադա մեկնել իր մարզիչ Բրայան Օրսերի մոտ: Այժմ գեղասահորդը ստիպված է աշխատել իր ուսուցչի հետ առցանց: