Րեշետովան և Տիմատին հանդիպել են մեկ ամիս տևած բաժանումից հետո և հերքել իրենց տարաձայնությունների մասին լուրերը

Դեռ հուլիսի վերջին 24-ամյա Անաստասիա Րեշետովան իր 10 ամսական որդու՝ Ռատմիրի հետ, մասնավոր ինքնաթիռով թռավ դեպի իր 37-ամյա սիրելի Տիմատիի հոր՝ գործարար և ներդրող Իլդար Յունուսովի առանձնատուն, որը երկար տարիներ ապրում է Ֆրանսիայում: Ավելի քան մեկ ամիս, մոդելը փոքրիկի հետ միասին վայելում էր տաք ծովը, թարմ մրգերն ու արևը։ Ընդամենը մի քանի ժամ առաջ նա վերադարձել է հայրենիք:

Նա լուսանկար է հրապարակել ու գրառման մեկնաբանություններում անմիջապես ցրել է իր ու Տիմատիի վեճի ու բաժանման մասին կասկածները: Այս խոսակցությունները սկսվել էին համացանցում այն ​​բանից հետո, երբ Տիմատին ողջ արձակուրդի ընթացքում չէր միացել Րեշետովային և որդուն, փոխարենը նա մեկնել էր Հունաստան մոր՝ Սիմոնայի և դստեր՝ Ալիսայի հետ։ Մեկնաբանություններում հետևորդներից մեկի հաղորդագրությանը, որն առաջարկում էր Տիմատիին վերջապես հանդիպել իր սիրելիների հետ, Նաստյան պատասխանել է․ «Արդեն հանդիպել ենք հայրիկին»։