«Երբևէ կցանկանա՞մ նորից ամուսնանալ: Շատ խիստ կասկածում եմ»․ Պոլինա Գագարինայի ամուսինը՝ իրենց բաժանման մասին

Օգոստոսի սկզբին 33-ամյա Պոլինա Գագարինան հաստատեց լուսանկարիչ Դմիտրի Իսխակովից բաժանվելու լուրը: Դրանից հետո երգչուհին այլևս չի հաղորդել իր ընտանիքում կատարվածի մասին մանրամասներ, ի տարբերություն Դմիտրիի, ով երեկ իր ինստագրամյան միկրոբլոգում այս թեմայի շուրջ մեծ գրառում է կատարել:

«Ես երբեք չեմ հավատացել ամուսնությանը: Հետո սիրահարվեցի ու հավատացի: Հիմա՞ր եմ։ Միգուցե։ Ինչ-որ բանի համար փոշմանո՞ւմ եմ: Ոչ։ Երախտապա՞րտ եմ։ Իհարկե ու շատ բաների համար։ Երբևէ կցանկանա՞մ նորից ամուսնանալ: Շատ խիստ կասկածում եմ։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը և միշտ կսիրեմ: Կա՞ ավելի կարևոր և ավելի թանկ բան: Ոչ»,- նշված է նրա գրառման մեջ։