Հղի Նատալյա Պոդոլսկայան և Վլադիմիր Պրեսնյակովը որդու հետ հանգստանում են Ղրիմում

38-ամյա Նատալյա Պոդոլսկայան, ով իր քրոջ ու իրենց երեխաների հետ արձակուրդն անցկացնում էր Թուրքիայում, որոշել է երկարացնել ամառային հանգիստը: Կարճ ժամանակով տուն վերադառնալուց հետո, երգչուհին իր 52-ամյա ամուսնու՝ Վլադիմիր Պրեսնյակովի և հնգամյա որդու՝ Արտեմիի հետ մեկնել է Ղրիմ։

Այժմ աստղային ընտանիքը հանգստանում է Յալթայում: Ինչպես խոստովանում է Պոդոլսկայան, արձակուրդում նա սովորում է չշտապել ու վայելել ազատ ժամանակը։ Իր ընտանիքի հետ միասին աստղը վայելում է ծովը, չքնաղ մայրամուտները, բնության գեղեցկությունն ու ալիքների ձայնը: Հղի Նատալյան այլևս չի թաքցնում իր գեղեցիկ կարգավիճակն ու շարունակում է նոր լուսանկարներ հրապարակել իր ինստագրամյան էջում։