Վերջերս լրատվամիջոցներից մեկը ներկայացրել էր մշակույթի այն ներկայացուցիչների անունները, ովքեր կարտագաղթեն Հայաստանից, եթե առաջիկա մեկ ամսում չլինի բազմամարդ համերգների ու հարսանիքների թույլտվություն: Նյութում նշված էր նաև դերասան Անդրանիկ Հարությունյանի անունը, ինչը բավականին մեծ արձագանք ստացավ հենց դերասանի կողմից, ով լուրը հերքեց և Ֆեյսբուքում ժամեր առաջ վրդովված հայտարարեց. «Չի կարող լինել ոչ մի պատճառ, որ ես լքեմ իմ երկիրը: Ես մնում եմ և մնալու եմ իմ երկրում»:
Showbiz.am կայքը կապվեց դերասանի կնոջ Մերի Հովհաննիսյանի հետ, ով բավականին բարկացած հայտնեց իր վերաբերմունքը կատարվածի վերաբերյալ:
«Անկեղծ ասած, շատ բարկացա: Մի քանի օր առաջ հյուր էինք մի հաղորդման, որի ընթացքում Անդրանիկը նշեց, որ չի լքի հայրենիքը, ու հետո կարդում եմ այդ հոդվածը: Անկեղծ, այնպես էի բարկացել, որ ես էլ կիսվել էի ու վիրավորական խոսքեր հղել այդ կայքին»,– կսիվում է Մերին:
Նշենք, որ վերջին ժամանակներում արտագաղթելու մասին հայտարարություններով հանդես եկան մի քանի հայտնիներ. պատճառը կարանտինի ընթացքում մշակութային գործիչների շրջանում առաջացած գործազրկությունն էր: Շատերը պնդում էին, որ ապրուստի միջոց չունեն ու չեն կարողանում հաղթահարել առաջացած ֆինանսական խնդիրները: Թե ինչպես է կարողանոմ դերասանի ընտանիքը լուծել այդ խնդիրներն ու դիմակայել դժվարություններին, Մերին ասում է. «Սիրելիներս, այս վիճակը միայն մեզ մոտ չէ, այլ ամբողջ աշխարհում: Գիտեմ՝ շատ դժվար է, մանավանդ, երբ տանը փոքրիկներ կան ու ավելի շատ գումար է հարկավոր լինում: Մենք ունեինք որոշ գումար հավաքած ու փորձեցինք ապրել այդ գումարով»:
Արտագաղթել ցանկացողներին Մերին ամենևին չի քննադատում կամ մեղադրում, սակայն կարծում է, որ ողջ աշխարոհւմ էլ դժվար ժամանակներ են:
«Դա իրենց ցանկությունն է, բայց վստահ եմ, որ այնտեղ էլ չի կարող լինել լավ վիճակ: Սա համաճարակ է, որն ամբողջ աշխարհն է պատել: Սիրում եմ իմ քաղաքը, իմ գեղեցիկ ու ժպտերես Երևանը: Ապրենք մեր քաղաքում: Աստված պահապան բոլորիս»,- եզրափակում է իր խոսքը Մերին:
Հեղինակ` Տաթևեր Լազարյան