Երգչուհի Սիրուշոն, ով այս օրերին գտնվում է Լեհաստանում, լուսանկարներ է հրապարակել Վարշավայի թագավորական պալատի թանգարանից։
«Այս օրերին այն փակ է, բայց մեզ համար մեկ ժամով բացվեցին դռները, որպեսզի կարողանանք նկարահանել այստեղ ներկայացված հայակական գորգերը»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է երգչուհին։
Նշենք, որ երգչուհին Լեհաստանում է միջազգային փառատոնի մասնակցելու նպատակով: Նա ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել Ինստագրամի իր էջում, որտեղ երևում էր, թե ինչպես է լեհ երգչուհու հետ միասին երգում իր «Արմատ» ձայնասկավառակից «Հուհ-հահ» երգը:
Սիրուշոն նաև լուսանկարներ էր տեղադրել և հայտնել, որ մեկնել է Վարշավա երկու օրով, քանի որ հանդիպումներ ունի և հարցազրույցներ պետք է տա: