Եթե Դիսնեյի արքայադուստրերը ավելորդ քաշ ունենային. հայտնի նկարչուհու նոր նախագիծը

Նկարչուհի Քրիսթալ Ուոլթերը, ով համացանցում հայտնի է «Neoqlassical Art» անունով, նկարում է տարբեր թեմաներով` հոգեբանական խնդիրներ, ավելորդ քաշ, արտաքին թերություններ և այլն: Այս անգամ նկարչուհին սկսել է հրապարակել Դիսնեյի արքայադուստրերի իր տարբերակները:

Նոր նկարազարդումներում արքայադուստրերը շատ հեռու են մոդելային չափանիշներից: Նկարները հակասական կարծիքների են արժանացել: Ոմանք ուրախանում էին, որ նկարչուհին անդրադարձել է ավելորդ քաշի խնդրին ու սեփական մարմինը ընդունելու գաղափարախոսությանը, իսկ ոմանք պնդում էին, որ այս կերպ նա խրախուսում է ավելորդ քաշ ունենալը: