«Nike»-ը և «Supreme»-ը ներկայցրել են իրենց համատեղ աշուն-ձմեռ նոր հավաքածուն

«Nike»-ը և «Supreme»-ը ներկայացրել են իրենց համագործակցությունը և աշուն-ձմեռ 2020-ի հավաքածուն, որում ներկայացված են նեյլոնե բաճկոններ, ֆուտբոլային թեմայով ոգեշնչված գծավոր պոլո մարզաշապիկներ, լայն բաճկոններ, վերնաշապիկներ, շորտեր և գրպաններով տաբատներ: Մոդելների մեծ մասը հիմնված են «Nike»-ի արխիվների դասական մարզական մոդելների վրա: Հավաքածուն կհայտնվի «Supreme»-ի ամերիկյան կայքում սեպտեմբերի 3-ից: