«Axenoff» բրենդը ներկայացրել է զարդերի իր նոր հավաքածուն

«Axenoff» նորաձևության տունը ներկայացրել է թանկագին զարդերի իր նոր հավաքածուն, որոնցից յուրաքանչյուրը հատուկ նշանակություն և պատմություն ունի:

«Վարդի տեսիլքը» վզնոցը ունի յուրահատուկ պատմություն: Մի աղջիկ իր ամուսնությունից առաջ երազում վարդ է տեսնում, որը նրա հետ սկսում է խոսել՝ խնդրելով, որպեսզի նա  չամուսնանա: Վարդն աղջկան հավատացնում է, որ ամուսնության օրը նրա հետ դժբախտություն է կատարվելու: Սակայն մոռանալով իր երազը՝ աղջիկը հաջորդ օրն ամուսնանում է և նույն օրն էլ մահանում է ամուսնու հետ հդեհի պատճառով:
Աղջկա հայրը ստեղծում է այս զարդը և փոխանցում իր կրտսեր դստերը, ով էլ սերնդեսերունդ փոխանցում է այն իր երեխաներին: Այս վզնոցը թալիսման է, որը պաշտպանում է բոլոր դժբախտություններից:

Առաջին անգամ տերեփուկի պատկերով ականջօղեր կրել է Եկատերինա Երկրորդ կայսրուհին:

Տերեփուկը ընկերական ու ջերմ հարաբերությունների խորհրդանիշ է:
Տարիներ առաջ, երբ Միշել Օբաման ժամանել էր Ռուսաստան, «Axenoff» բրենդը նրան նվիրել է տերեփուկի տեսքով զարդեր՝ ի նշան բարեկամական հարաբերությունների:

Կարապի կերպարը խորհրդանշում է ազնվականություն, մեծահոգություն:

Առաջին անգամ նման պատկերով զարդեր սկսել են կրել Ռոմանովների իշխանական տոհմի կանայք:
Այս ընտանիքի չամուսնացած կանայք պարտավոր էին մինչև ամուսնությունը կրել ականջօղեր հաղարջի տեսքով, որովհետև հաղարջենին մաքրության ու անմեղության խորհրդանիշ էր համարվում: