Լավագույն բնական դիմակները մաշկը գունաբացելու, սնուցելու և խոնավացնելու համար

Մաշկը գունաբացելու և պիգմենտային հետքերից ազատվելու մասին շատերն են երազում, սակայն արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները, արևապաշտպան քսուքների սխալ գործածությունն ու անառողջ կենսակերպը սովորաբար խիստ բացասաբար են անդրադառնում մաշկի վրա:

Մաշկային նման խնդիրներից ազատվելու համար մարդիկ հաճախ մեծ գումարներ ու ժամանակ են վատնում՝ երբեմն անգամ չհասնելով ցանկալի արդյունքին: Ընդ որում, տարատեսակ քսուքներն ու կոսմետիկ պրոցեդուրաները ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև հաճախ առաջացնում են կողմնակի բարդություններ՝ էլ ավելի վատացնելով վիճակը: Սակայն բարեբախտաբար կան նաև մի շարք փորձված բնական միջոցներ, որոնք ի տարբերություն վերոնշյալ կոսմետիկ միջոցների չեն առաջացնում կողմնակի բարդություններ, չեն վնասում մաշկն ու թույլ են տալիս կարճ ժամանակահատվածում հասնել ցանկալի արդյունքին՝ գունաբացելով, սնուցելով ու խոնավացնելով մաշկը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական միջոցներից լավագույնները:

  • Ելակը տրորել ու խյուս դարձնել, այնուհետև 2 ճաշի գդալ խյուսին ավելացնել 1 թեյի գդալ թթվասեր կամ բարձր յուղայնությամբ սերուցք, լավ խառնել ու քսել մաշկին: Թողնել դիմակը 5-10 րոպե, այնուհետև լվացվել մաքուր ջրով:
  • Վարունգը կերևազրկել ու քերիչով մանրացնել, ավելացնել մանրացրած վարունգին մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, լավ խառնել ու քսել մաշկին: Թողնել դիմակը 10 րոպե, այնուհետև լվացվել մաքուր ջրով: