Տխուր մարդիկ ավելի շատ են ուտում

Սթրեսը, դեպրեսիան, վատ տրամադրությունը հաղթահարելու ամենատարածված միջոցներից է շատակերությունը:
Բանն այն է, որ մեր սիրելի սննդի շնորհիվ օրգանիզմը սկսում է արտադրել սերոտոնին՝ երջանկության հորմոն, ինչի շնորհիվ էլ փոխվում է մեր ինքնազգացողությունը ու լավանում է տրամադրությունը:
Հայտնի սննդաբան Պիեր Դյուկանի պնդմամբ՝ ճարպակալման առաջին ու կարևոր պատճառը սթրեսն է:
Շատակերություն առաջանում է միայն լարվածություն ու դեպրեսիա ունեցող մարդկանց մոտ:
Սննդաբանը հավատացնում է, որ տխուր մարդիկ մի քանի անգամ ավելի շատ են ուտում՝ ի տարբերություն ուրախների:

Բայց ինչպե՞ս պայքարել շատակերության դեմ:

Շատակերությունից ձերբազատվելու համար հարկավոր է վերացնել լարվածությունն ու ներքին տագնապը:
Լավ տրամադրություն ունենալու համար շատ ժամանակ անցկացրեք մտերիմների և հաճելի մարդկանց հետ, լսեք դասական երաժշտություն, սկսեք շատ դիտել ֆիլմեր կամ կարդացեք գրքեր, որպեսզի ազատվեք կպչուն մտքերից, օգտագործեք հանգստացնող դեղահաբեր կամ հանգստացնող թեյեր:

Հիշեք, որ դեպրեսիան բարդագույն հիվանդություններից մեկն է համարվում, և այն կարող եք բուժել միայն դուք:
Եթե ձեզ մոտ չի ստացվում պայքարել դեպրեսիայի, սթրեսի, վատ տրամադրության դեմ առամց համեղ սննդի, ապա հարկավոր է օգտագործել դիետիկ մթերքներ, որոնք նաև օժտված են տրամադրություն բարձրացնող հատկությամբ:

Առավոտյան արթնանալիս 2-3 բանան կերեք և շատ ճակնդեղ օգտագործեք օրվա ընթացքում:
Սրանք դեպրեսիայի դեմ պայքարելու լավագույն միջոցներից են:
Այս երկու մթերքների մեջ շատ է գլյուկոզան, որն էլ լավացնում է ինքնազգացողությունը: