Այսօր երգչուհի Նունե Եսայանը դառնում է 50 տարեկան: Երգչուհին այս առիթով դեռ կեսգիշերից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում Ինստագրամում՝ ցույց տալով իր երջանկությունն ու լավ տրամադրությունը:
Կեսգիշերից դեռ կես ժամ առաջ նա լուսանկար է հրապարակել և հետևյալ գրառումն արել.
«49 -ի վերջին րոպեները։ Բարի գալուստ 50»
Այնուհետև հրապարակելով ուրախ տեսանյութ՝ երգչուհին ցույց է տվել, թե ինչպես են ընկերները անակնկալ մատուցել և եկել հյուր: Տեսանյութին կից երգչուհին գրել է.
«Իմ սիրելի երկրպագուներ:Ես երգում եմ Ձեզ համար և որքան որ դուք եք ինձ նվիրված ,այնքան ես շնորհակալ եմ Ձեզ»։